211652_close_icon
views-count2564 դիտում article-date 18:04 22-12-2014

Սամարայում երեխան Ձմեռ պապից 1 միլիոն դոլար է ստացել

Սամարայում դատական մարմինների աշխատակիցները յուրօրինակ ակցիա են կազմակերպել: Այն երեխաներին, որոնց հայրերն ալիմենտ են վճարում, առաջարկել են նամակ գրել Ձմեռ պապին: Ակցիան նպատակ ուներ ալիմենտ վճարող ծնողների ուշադրությունը հրավիրել իրենց երեխաների խնդիրներին: Երեխաների նամակներն իրականում փոխանցվել են նրանց հայրերին: Փոքրիկներից մեկի հայրը բարձր վարձատրվող աշխատանք ուներ, սակայն մոտ երեք տարի ալիմենտ չէր վճարել: Դատարանից համապատասխան գրություն ստանալու հետո նա աստիճանաբար փակել է պարտքը: Երեխայի նամակը ստանալուց հետո հայրը որոշել է վճարել ամբողջ պարտքը՝ մեկ միլիոն դոլարի չափով: Երեխային էլ ասել են, թե գումարը Ձմեռ պապն է ուղարկել: Թե ինչ է նամակում գրել տղան, հայտնի չէ: Հավանական է նաեւ, որ հայրը վախեցել է աշխատանքը կորցնելուց եւ վճարել երեխայի համար պահանջվող ալիմենտը:

Նմանատիպ նյութեր