2276 դիտում
16:50 19-01-2015
Օբաման պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ի նավթային ընկերություններին. The Washington Times
Բարաք Օբաման պատերազմ է սկսում ամերիկյան նավթարդյունաբերական և գազային ընկերությունների դեմ՝ վտանգի տակ դնելով ինչպես երկրի էներգետիկ արդյունաբերական համակարգը, այնպես էլ իր քաղաքացիներին, գրում է The Washington Times-ը:
Թերթը մասնավորապես գրում է. «Նախագահ Օբաման պատերազմ է սկսել, սակայն ոչ «Իսլամական պետություն» խմբավորման, Իրանի, Հյուսիսային Կորեայի կամ այլ օտարեկրյա սպառնալիքի դեմ: Միստր Օբաման պատերազմ է հայտարարել ամերիկյան նավթային-գազային ընկերություններին: Խոսքը գնում է ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պահպանության գործակալության կողմից ստորագրված հրամանի մասին, որով մինչև 2025 թվականը կպարտադրվի կրկնակի անգամ կրճատել նավթա-գազային հանքերում մեթանի արտանետումները»:
Ըստ թերթի՝ ոչ մի ապացույց չկա, որ մեթանի արտանետման կրճատումը որևէ օգուտ կտա երկրի էկոլոգիային, իսկ նախաձեռնությունը մի շարք բացասական հետևանքներ կունենա. կթուլանա երկրի տնտեսությունը, էներգակիրների գները կբարձրանան, կարձանագրվի աշխատատեղերի կրճատում և կավելանա օտարերկյա նավթից կախվածությունը:
Նմանատիպ նյութեր
6130 դիտում
16:51 04-03-2016
Օբաման եզակի հնարավորություն ունի՝ հաշտեցնելու Ադրբեջանին ու Հայաստանին. The Washington Times
12060 դիտում
08:42 13-04-2018
Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարար ընկերություններին. «Ժողովուրդ».
1129 դիտում
16:07 14-01-2024
Ամերիկյան էներգետիկ ընկերություններին խորհուրդ եմ տալիս ուժեղացնել նավթային օբյեկտների պաշտպանությունը․ Զախարովա
Այս բաժնից
1150 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2940 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1096 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում