«ՔՊ-ի սիրտը արյուն է ուզում, փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ վենդետայի մեջ»․ Մարտուն Գրիգորյան. Aravot.am
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին։
Նա նշեց, որ կարող էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ծանուցել, դժվար թե նա խուսափեր քննությունից։
«Հասկանալի է որ այդտեղ ցույց տալու բան կար՝ ահաբեկելով այդ ամեն ինչը կազմակերպել եւ դրանով գյումրեցիներին ու մյուս քաղաքական թիմերին ասելու մեսիջ կար, որն իրենք փորձեցին տալ»,- ասաց նա։
Անդրադառնալով իր գրառմանը, որն արել էր Ղուկասյանի ձերբակալության օրը եւ որն իշխանության ներկայացուցիչները շահարկում են, Մարտուն Գրիգորյանն ասաց․
«Միանգամից ասեմ, որ այդ հորդորն ուղղված չէ Վարդան Ղուկասյանին, քանի որ ես սովորություն չունեմ նեղության մեջ հայտնված մարդուն էլ ավելի ճնշել կամ խնդիրներ ստեղծել։ Խոսքը վերաբերում էր նախընտրական շրջանում այն ամենին, ինչի մասին ես խոսել էի, ասել էի՝ կապված իշխանությունների քայլերի հետ։ Նախընտրական շրջանում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր վերլուծություններ իմ թիմակիցների հետ, եւ բոլորին այս մասին այս իրավիճակների մասին մանրամասն տեղեկացրել եմ։ Հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը՝ բնականաբար, այս ամենը սպասելի էր։ Իսկ ես այդ ընթացքում ինչ էի ասում, ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխվեր»։
Նա նշեց, որ հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ նախկինում եղած գործերը եւ նաեւ հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի խառնվածքը՝ հարց էր ծագում՝ արդյոք այս իշխանությունների հետ այդ խառնվածքով հնարավո՞ր էր քաղաքը պահել եւ ընդդիմության հավաքական հաղթանակը մինչեւ վերջ առաջ տանել։ «Իմ ասածը այդ է եղել, եւ, ցավոք սրտի, մարդիկ մտածում էին, թե աթոռակռվի խնդիր է։ Եթե ես ընտրություններից առաջ հայտարարել էի, որ ՔՊ-ի հետ համագործակցություն չի լինելու, հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ ՔՊ-ի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը՝ ոչ նրան, ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պրավալի։ Իսկ նոր ընտրությունների պարագայում ՔՊ-ն 50+ հավաքելու էր։ Քանի որ ընդդիմությունը չէր կարողացել կազմակերպվել, դրանից հետո լինելու էր հիասթափություն ընդդիմության նկատմամբ»,- նշեց նա։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: