Սիերա Լեոնեյում "Էբոլա" տենդի պատճառով փակված դպրոցներն այսօր վերաբացվել են
                        Այսօր Սիերա Լեոնեյում դպրոցները վերաբացվել են: Անցյալ տարի հուլիսին դրանք փակվել էին “Էբոլա” տենդի բռնկման պատճառով: 
Արևմտյան Աֆրիկայի` համաճարակից տուժած մյուս երկրներում` Գվինեայում և Լիբերիայում, դպրոցները բացվել էին տարեսկզբին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, “Էբոլա” տենդի բռնկման զոհ է դարձել շուրջ 10.600 մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

