Սիերա Լեոնեում 3 օրվա ընթացքում Էբոլա տենդով վարակվել է առնվազն 150 մարդ, զոհվել ևս 70 մարդ։ Այս մասին հայտարարել է Արտակարգ իրավիճակների կենտրոնի ղեկավար Սթիվեն Գաոջիան, փոխանցում է Agence France-Presse֊ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19֊ին Սիերա Լեոնեում Էբոլա վիրուսի բռնկման հետ կապված 3֊օրյա կարանտին էր սկսվել։