Սիերա-Լեոնեում «Էբոլա»-ի դեմ պայքարի ֆոնդի գումարից 5.7 միլիոնը չի հաշվվել
Աֆրիկայի արևմուտքում գտնվող Սիերա-Լեոնեում բացահայտվել են խոշոր ֆինանսական խախտումներ՝ «Էբոլա»-ի դեմ պայքարի միջազգային ֆոնդում:
BBC-ի հաղորդմամբ՝ ծախսված գումարների մոտ 30%-ը չի գրանցվել փաստաթղթերում: Չկան նույնիսկ հաշիվներ և կտրոններ՝ մոտ 5.7 միլիոն դոլարի չափով:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Արևմտյան Աֆրիկայում 2014թ-ի մարտից մոտ 23.000 մարդ է վարակվել «Էբոլա» վիրուսով, նրանցից 9000-ն արդեն մահացել է: