Լիբերիայում վերաբացվել են «Էբոլա»-ի պատճառով փակված դպրոցները
                        Կես տարվա ընդմիջումից հետո Լիբերիայում տասնյակ դպրոցներ են վերաբացվել, որոնց աշխատանքը դադարեցվել էր «Էբոլա» վիրուսի տարածման պատճառով: 
Լիբերիայում վիրուսի զոհ է դարձել ավելի քան 3800 մարդ: Երկրում դպրոցական տարի մոտ մեկ միլիոն երեխա կա: Աշակերտներին հորդորում են պահպանել անվտանգության կանոնները, մասնավորապես՝ հաճախ չափել մարմնի ջերմաստիճանը եւ դասընկերների հետ շփվել որոշակի տարածության վրա: 
Դպրոցների մի մասը սակայն, չեն բացվել, քանի որ ծնողները չեն ցանկացել երեխաներին դպրոց ուղարկել, իսկ ուսուցիչներն էլ աշխատանքի չեն ներկայացել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

