2657 դիտում
15:26 14-04-2015
Ադրբեջանը սլովակ քաղաքական գործչին հետախուզում է հայտարարել Արցախ այցելելու համար
Բաքուն հետախուզում է հայտարարել «առանց Ադրբեջանի թույլտվության» Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած սլովակ քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի նկատմամբ:
Trend-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Միկլոշկոյի նկատմամբ քրեական գործ է հարուցել այդ երկրի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով և հեռակա ձերբակալության որոշում կայացրել:
Հայտարարության մեջ ասված է. «Միկլոշկոն Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներում Հայաստանի ստեղծած անօրինական ռեժիմը միջազգային մակարդակով հանրահայտ դարձնելու նպատակով մի խումբ անձանց հետ դավադրության մեջ մտնելով՝ կազմակերպել է օտարերկրյա քաղաքացիների համար ուղևորություններ այդ տարածքներ: Իսկ Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում Միկլոշլոն հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում»: Այդ խոսքերը Բաքվում գնահատվել են որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում»:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 3-ին ԼՂՀ-ում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:
Նմանատիպ նյութեր
2885 դիտում
23:09 06-07-2015
Ադրբեջանը ռուս հայտնի օպերային երգչուհուն Արցախ այցելելու համար հայտարարել է «պերսոնա նոն-գրատա»
10071 դիտում
13:15 29-09-2017
Ադրբեջանը Արցախ այցելած թուրք մտավորականների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Այս բաժնից
535 դիտում
11:48 25-01-2025
ԱՄՆ-ն սառեցնում է արտաքին օգնության գրեթե բոլոր ծրագրերի նոր ֆինանսավորումը
535 դիտում
10:42 25-01-2025
Բողոքի ցույցեր Սլովակիայում վարչապետի վարած քաղաքականության դեմ
844 դիտում
10:09 25-01-2025
Որոնք են ամենաճաղատ քաղաքացիներ ունեցող երկրները