Բեռլինում «Նորմանդական քառյակը» քննարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը
«Նորմանդական քառյակը»` Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտգործնախարարները, Բեռլինում շուրջ 4 ժամ քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Դոնբասում միջազգային խաղաղապահների ներկայության թեման օրակարգից գրեթե հանվել է, իսկ նրա գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խոսել է Ուկրաինայի շուրջ «շփման խմբի» շրջանակում ենթախումբ ստեղծելու մասին:
Այսօր Ուկրաինայի ճգնաժամի թեման, առանց Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների, կքննարկվի Գերմանիայի Լյուբեկ քաղաքում «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Դոնբասում ԵԱՀԿ դիտորդները վերջին մի քանի օրում արձանագրել են իրավիճակի սրում: Դոնեցկն ու Կիևը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ: