Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը դեմ է G7-ի առաջիկա գագաթնաժողովին ՌԴ նախագահ Պուտինի մասնակցությանը
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել հունիսին Բավարիայում կայանալիք G7-ի առաջիկա գագաթնաժողովին ՌԴ նախագահ Պուտինի մասնակցության դեմ: Այս մասին հայտնում է գերմանական «Welt am Sonntag»-ը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հստակեցրել է, որ «Մեծ ությնակի» ֆորմատին վերադառնալը հնարավոր է միայն Ռուսաստանի կողմից մինսկյան համաձայնությունների կատարման դեպքում:
Գերմանիայի ԱԳՆ-ն ընգծել է նաև, որ իրենց շահերի մեջ չի մտնում Ռուսաստանի երկարատև մեկուսացումը: Սակայն Ղրիմը Ռուսաստաննի ապօրինաբար միացնելուց հետո իրենք չեն կարող այնպիսի քաղաքականություն որդեգրել, ասես ոչինչ տեղի չի ունեցել: