Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին իր ուժերի մասնակցությանը
Գերմանիայի նախարարների կաբինետը հավանության է արժանացրել Սիրիայում «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին իր զինված ուժերի մասնակցությանը, հաղորդում է Reuters-ը:
Այժմ Գերմանիան Սիրիա կուղարկի 1,200 զինվորական՝ մասնակցելու ռազմական օպերացիաներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիան համաձայնվել է աջակցություն ցուցաբերել Ֆրանսիային՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում միայն հետախուզական ինքնաթիռներ ուղարկելու միջոցով: