24533 դիտում
09:16 13-04-2015
Ինքնասպանություն Երևանում. 64-ամյա տղամարդն 9-րդ հարկից ցած է նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 18 շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապ օգնության թիվ 23 բուժբրիգադը:
Փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են 9-րդ հարկի բնակիչ, 64-ամյա Աշոտ Խանզադյանի դին, ով, ըստ շենքի բնակիչների, ապրում էր 35-րդ բնակարանում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գրեթե 30 րոպե փրկարարներն ու շտապ օգնության բրիգադը սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեին ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր ուշացումով ժամանելով՝ արդարանում էին, թե իրենց հասցեն սխալ են տվել և իրենք շենքի տեղն էին ման գալիս:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Լևոն Լևոնյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+