211652_close_icon
views-count1602 դիտում article-date 11:53 11-04-2015

Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ երկինք արձակվեցին խորհրդանշական 100 օդապարիկներ. տեսանյութ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող համատեղ միջոցառումները շարունակվում են։ Ապրիլի 10-ի երեկոյան տնտեսագիտական համալսարանի ուսանողները 100-րդ տարելիցին ընդառաջ երկինք բաց թողեցին խորհրդանշական 100 օդապարիկ: «Սա 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր կողմից կազմակերպված բազմաբնույթ միջոցառումներից հերթականն է: Այս օդապարիկների միջոցով նախ ցանկանում ենք ոգեկոչել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև ցույց տալ, որ այսօրվա երիտասարդությունը շարունակելու է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցերը: Նշեմ նաև, որ միջոցառումները կլինեն շարունակական: Բավականին մասշտաբային միջոցառում է նախատեսվում ապրիլի 15-ին»,- նշեց տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը: Տնտեսագիտական համալսարանի բակում հավաքվել Էր ավելի քան 100 երիտասարդ, ովքեր էլ օդապարիկները բաց թողեցին երկինք, իսկ երեկոյան քամին էլ դրանք տարածեց ամբողջ Երևանով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր