881 դիտում
14:43 21-02-2015
Հայոց ցեղասպանության100-ամյա տարելիցին նվիրված կոնֆերանս՝ Հռոմում
Փետրվարի 19-ին Հռոմի Ջոն Քեբոտ ամերիկյան համալսարանում կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնֆերանս՝ «Հիշելով և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. 1915-2015» խորագրով:
Կոնֆերանսը կազմակերպել էին Ջոն Քեբոտ համալսարանը և Հռոմի ու Լացիոյի հայկական համայնքը:
Ներկա էին Ջոն Քեբոտ համալսարանի նախագահ Ֆրանկո Պավոնչելլոն, համալսարանի ուսանողներ և դասախոսներ, իտալական հասարակական շրջանակների, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի բանախոսներն էին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Ջոն Քեբոտ համալսարանի դասախոս պրոֆեսոր Զարա Պողոսյանը, Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն պատմաբան Արա Սարաֆյանը:
Կոնֆերանսի բացման խոսքով հանդես եկավ Ֆրանկո Պավոնչելլոն: Նա իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականության դեմ պայքարը՝ նշելով, որ համալսարանի կողմից կոնֆերանսի կազմակերպումը մի կողմից հիշատակի տուրք է Մեծ եղեռնի զոհերին, իսկ մյուս կողմից ժխտողականության դեմ պայքարի խորհուրդ է պարունակում:
Նախքան իր ելույթը պրոֆեսոր Զարա Պողոսյանը ընթերցեց Ստամբուլի Սաբանչի համալսարանի դասախոս պրոֆեսոր Այշե Գյուլ Ալթինայի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր՝ «Թող որ մենք Թուրքիայում խիզախություն և ուժ ունենանք առերեսվելու հայերի ցեղասպանության հետ՝ մարդկության դեմ մի սարսափելի ոճրագործության, ինչպես նաև կյանքի, սիրո և հույսի ահռելի կորստի հետ: Թող այս 100-ամյա տարելիցը մեզ բոլորիս միավորի աշխատելու հանուն արդարության և բոլորի համար խաղաղ ապագայի»:
Պրոֆեսոր Զարա Պողոսյանը ներկայացրեց այն հետևանքները, որ ցեղասպանությունն ունեցավ հայ ժողովրդի հետագա ճակատագրի, ինչպես նաև, որպես չպատժված ոճրագործություն, այլ ցեղասպանությունների նախաձեռնման և իրականացման վրա:
Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը խոսեց Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքական և հասարակական, անկախ պատմագիտական շրջանակներում նկատվող դրական փոփոխությունների մասին, որոնք հույս են ներշնչում, որ Թուրքիան վերջիվերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Իր ելույթում Դեսպան Սարգիս Ղազարյանը գոհունակություն հայտնեց, որ դահլիճում ներկա են մեծ թվով ուսանողներ՝ նկատելով, որ ցեղասպանությունների մասին երիտասարդ սերնդի կրթումն ու տեղեկացվածությունը շատ կարևոր են հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար: Այդ առումով նա կարևորեց ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարը: Դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը և ներկայացրեց միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության կատարած աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1121 դիտում
16:26 17-11-2014
Քննարկվել է Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված՝ Երևանում անցկացվելիք միջոցառումների ցանկը
1602 դիտում
11:53 11-04-2015
Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ երկինք արձակվեցին խորհրդանշական 100 օդապարիկներ. տեսանյութ
Այս բաժնից
1960 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
529 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
499 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի