211652_close_icon
views-count1274 դիտում article-date 16:52 23-04-2014

Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները տեսահոլովակ են պատրաստել. տեսանյութ

Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս առիթով ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց. «Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Համոզված ենք, որ մյուսները նույնպես կհետևեն ճշմարտությանն ու կստիպեն Թուրքիային առերեսվել պատմության հետ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը աշխարհասփյուռ հայության և մեզանից յուրաքանչյուրի մեջ է: Ճանաչում և հատուցում. սա է մեր պահանջը Թուրքիայից»: Մանրամասները` տեսահոլովակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր