211652_close_icon
views-count23509 դիտում article-date 12:23 10-04-2015

Գյուղացիներն ասում էին. «Եթե ՏԿԱԻ նախարարն ու Կոտայքի մարզպետը ողջ գիշեր մեր կողքին են եղել, ապա գյուղնախարարը երևի վերմակը քաշած, քնած է եղել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, առավոտյան ժամը 07:00-ից Կոտայքի մարզի Նոր գյուղի բնակիչները գյուղապետի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ տրակտորներով մաքրման աշխատանքներ են կատարում գետում, գյուղացիների ասած՝ Գետիկ գետում: Տուժած բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ եթե ժամանակին գյուղնախարարությունը գետի մաքրման աշխատանքներ կատարեր, ապա այս արտակարգ իրավիճակը չէր լինի և մի քանի տներ, շինություններ, գոմեր ու ցանքատարածություններ ջրի տակ չէին առնվի և գյուղացին էլ, ով հիմնականում այգեգործությամբ է զբաղվում, չէր տուժի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ մարզպետ Կարապետ Գուլոյանն ապահովել է անհրաժեշտ տեխնիկայով և մաքրման աշխատանքները կատարելուց հետո նոր պարզ կլինի հասցված վնասի չափը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն վիճակն է նույն մարզի Մայակովսկի գյուղում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջ գիշեր մարզպետը, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները, գյուղապետարանը մեր կողքին են եղել, մինչդեռ գյուղնախարարությունը, ում շնորհիվ է էս վիճակը ստեղծվել, չկա ու չկա՝ հանձինս նախարարի: Երևի նախարարը գերադասել է տաք-տաք անկողնում քնել, քան էս նեղ պահին լինել գյուղացու կողքին»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/09/49088/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 9-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Նոր գյուղ վարչական տարածքում: Ձնհալի պատճառով Գետիկ գետը վարարել և իրենով էր արել գրեթե 15-ից ավելի գյուղացիների տներ: Օպերատիվորեն գյուղ էր ժամանել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով տեղում ղեկավարում էր աշխատանքները, սակայն այդ պահին հատուկ տեխնիկայով, տրակտորներվ փորձում էին ջրի հունը կանգնեցնել: Ջուրը լցվել էր գյուղացիների ոչ միայն տները, այլ նաև գոմերը: Գյուղացիները կարողացել էին անասունների մի մասը գոմից դուրս հանել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր