Ես Վրաստանը կուլիսների հետևից չեմ ղեկավարում. Իվանիշվիլի
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե իրականում երկիրն ինքն է ղեկավարում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ կառավարության ղեկավարը Իրակլի Ղարիբաշվիլին է և հազվադեպ է Ղարիբաշվիլին զանգահարում իրեն՝ խորհուրդ հարցնելու համար:
«Ես կառավարությունը կուլիսների հետևից չեմ ղեկավարում, այն ղեկավարում են կառավարության ղեկավարը և նախարարները: Եվ եթե զանգահարում են ինձ, այն էլ՝ շատ հազվադեպ, և խորհուրդ են հարցնում, ապա ես խոսում եմ նրանց հետ: Դա ողջ աշխարհում է այդպես: Ես ոչ մի լծակ չեմ օգտագործում: Իսկ կառավարությունում չունեմ ոչ բարեկամներ, ոչ էլ ընկերներ»,-նշել է Իվանիշվիլին: