211652_close_icon
views-count1996 դիտում article-date 16:41 05-03-2025

Վազգենը դարձել էր միասնության և ուժի խորհրդանիշ, առաջնորդ, որը ղեկավարում էր ոչ թե հետևից, այլ առաջնագծում. Օսկանյան

Վազգեն Սարգսյանի 66-ամյակի օրը հիշում և հարգում ենք նրան՝ հայրենասեր մարդ, ռազմական ու պետական գործիչ, որի վառ կերպարը շարունակում է ոգեշնչել սերունդներին, ընդամենը մի քանի բացառությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Վազգենը ավելին էր, քան պարզապես առաջնորդ. նա մարմնավորում էր հայ ժողովրդի դիմացկունությունը, խիզախությունը և անսասան կամքը։ Նրա իմաստությունը, ռազմավարական հեռատեսությունը և խորը սերը հայրենիքի հանդեպ նրան դարձրին անփոխարինելի ոչ միայն որպես հրամանատար ու պետական գործիչ, այլև որպես առաջնորդող ուժ Հայաստանի ժամանակակից պատմության մեջ։ Նա դարձել էր միասնության և ուժի խորհրդանիշ, առաջնորդ, որը ղեկավարում էր ոչ թե հետևից, այլ առաջնագծում՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ պետականաշինության գործում։

Թեև Վազգենի կյանքը ողբերգականորեն կարճ եղավ, նրա ժառանգությունը շարունակվում է։ Նրա բացակայության դատարկությունը խորապես զգացվում է, և այսօր, առավել քան երբևէ, մեր ազգը պետք է վերածնվի նրա անմահ ոգով, դիմացկունությամբ և վճռականությամբ։ Միայն այդպես կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած ներքին և արտաքին բազմաթիվ մարտահրավերները, վերականգնել մեր կորուստները և վերահաստատել մեր արժանապատվությունը»:

Նմանատիպ նյութեր