211652_close_icon
views-count1268 դիտում article-date 13:36 22-12-2014

Վրաստանը պետք է կարողանա գոյատևել Ռուսաստանի կողքին. Իվանիշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրի պետական հեռուստաընկերության «Հրաժեշտ՝ զենքին» հաղորդմանը հայտարարել է, որ Վրաստանը պետք է կարողանա սովորել գոյատևել Ռուսաստանի կողքին, ինչպես դա կարողանում են անել այլ պետություններ, հաղորդում է apsny.ge-ն: «Պետական չինովնիկները հոգ կտանեն այն մասին, որպեսզի պաշտպանեն երկիրը տարատեսակ ձախորդություններից: Մենք չպետք է երբևիցե մտածենք, թե կարող ենք որևէ մեկին խաբել և նեղել: Երբեք չի կարելի մտածել միայն սեփական հետաքրքրությունների ու շահերի մասին, եթե ուզում ես գոյատևել: Ճիշտ է, Ռուսաստանի ներկայիս վարած քաղաքականությունը ճիշտ չէ և ողջ աշխարհի համար բազմաթիվ խնդիրներ է ստեղծում, սակայն պետությունը վիրավորել չի կարելի»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր