Տեղի կունենա «Գործարար էթիկա» գրքի շնորհանդեսը
Ապրիլի 10-ին՝ ժամը 19:00-ին, Բաբաջանյանի անվան համերգասրահի շենքում տեղի կունենա Թամարա Ավանեսյանի հեղինակած «Գործարար էթիկա» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին կմասնակցեն գործարարներ, վերլուծաբաններ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային կապերի, մարքեթինգի մասնագետներ: