211652_close_icon
views-count6709 դիտում article-date 13:16 26-02-2015

Թեքեյան մշակութային միությունում տեղի կունենա «Նեմեսիս գործողությունը» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը

ՀՀ մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայի «Սիժեստ» հրատարակչությունը համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, «Արեգ» հրատարակչությունում իրականացրել են «Նեմեսիս» գրքի հայերեն տպագրությունը: Գրքում ընդգրկված են Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը: «Նեմեսիս գործողությունը» գրքի պատկերապատման սցենարիստներն են Ժան-Բլեզ Ջիանը և Ժան Վարուժանը, պատկերապանումների հեղինակը՝ Պաուլո Կոսսին: Գրքի ֆրանսերեն տարբերակը հրատարակվել է Փարիզում` 2014 թվականին, «Համազգային» կազմակերպության և «Սիժեստ» հրատարակչության նախաձեռնությամբ: «Նեմեսիս» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը կկայանա՝ ս. թ. փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին, «Թեքեյան» մշակութային միությունում:

Նմանատիպ նյութեր