Լուգանսկում պայթեցվել է ուկրաինացի զինվորականներին տեղափոխող բեռնատարը. զոհվել է առնվազն 4 զինվորական
                        Լուգանսկի մարզի Սչաստյե քաղաքի մոտ երեկ երեկոյան ֆուգասի օգնությամբ պայթեցվել է ուկրաինացի զինվորականներ տեղափոխող բեռնատարը: Ինչպես փոխանցում է «lenta.ru»-ն, պայթեցման արդյունքում զոհվել է առնվազն չորս զինվորական, վիրավորների թիվը դեռևս ճշտվում է: 
   
Լուգանսկի մարզային ադմինիստրացիայի խոսնակ Յարոսլավ Գալասի տեղեկացմամբ`  Սեվերնի Դոնեց գետի վրայի կամուրջին տեղադրված է եղել կառավարվող ֆուգաս, քանի որ Ստանիչնո-Լուգանսկի շրջանը, որում գտնվում է Սչաստյե քաղաքը, վերահսկվում է Ուկրաինայի ԶՈՒ կողմից: 
Ֆուգասը գործի է դրվել այն պահին, երբ 92-րդ բրիգադի զինծառայողներին տեղափոխող բեռնատարը անցնելիս է եղել կամուրջի վրայով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

