Թեհրանը համոզիչ հաղթանակ տարավ. «Հըզբոլլահ»
Լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպությունը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված կարևոր համաձայնությունը: Կազմակերպության անդամ Նավար Սահլիի խոսքով՝ Թեհրանը համոզիչ հաղթանակ է տարել՝ գերտերությունների հետ միջուկային հարցով բանակցություններում:
«Աշխարհը Իրանին ընդունեց որպես միջուկային ակումբի անդամ: Մենք հույս ունենք, որ համաձայնագիրը դրականորեն կազդի տարածաշրջանային անվտանգության վրա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագրով Իրանը պարտավորվում է զգալի չափով կրճատել ուրանի հարստացման իր ցենտրիֆուգների քանակը, որի դիմաց նրա վրայից կհանվեն արևմտյան ու ամերիկյան պատժամիջոցները: