211652_close_icon
views-count1211 դիտում article-date 21:59 14-06-2014

ԱԱ-2014. Կոլումբիան համոզիչ հաղթանակ տարավ Հունաստանի նկատմամբ. տեսանյութ

C խմբի Կոլումբիա – Հունաստան խաղվով մեկնարկեց 2014 թվականի աշխարհի առաջնության երրորդ խաղային օրը: Բելու Հորիզոնտե քաղաքում կայացած խաղում կոլումբիացիները 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարան հույների նկատմամբ: Կոլումբիայի հավաքականը բավականին ակտիվ սկսեց հանդիպումը և արդեն 5-րդ րոպեին Պաբլո Արմերոն առաջ մղեց իր թիմին: Խաղն հիմնականում անցավ հարավամերիկյան թիմի զգալի առավելությամբ: Հույները մեկընդմերթ պատասխանում էին հակագրոհներով, սակայն դրանք իրենց մեջ լուրջ վտանգ չէին պարունակում: 58-րդ րոպեին Թեոֆիլյո Գուտերիեզը երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ 93-րդ րոպեին Ջեյմս Ռոդրիգեսը հաշիվը ավելի խոշոր դարձրեց: Այս խմբի մյուս խաղում միմյանց հետ կմրցեն Կոտ դ'Իվուարի և Ճապոնիայի ընտրանիները: [b]Կոլումբիա – Հունաստան` 3:0[/b] Գոլեր`Ամերո 5', Գուտերիեզ 58', Ջ. Ռոդրիգես 93'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր