Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի նկարահանումները Մեխիկոյին լուրջ ֆինանսական վնասներ են հասցրել
Մեքսիկայի մայրաքաղաքում իրականացվող՝ «007 գործակալ» Ջեյմս Բոնդի մասին պատմող «007: Սպեկտր» ֆիլմի նկարահանումները քաղաքի գանձարանի համար լուրջ խնդիրներ են առաջացրել: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, քաղաքի կենտրոնում ավելի քան երկու շաբաթ տևած Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի նկարահանումների արդյունքում կոմերցիոն հաստատությունները վնաս են կրել այն բանի հետևանքով, որ մի շարք փողոցներ փակ են եղել տեղաբնակների և զբոսաշրջիկների համար:
Մեխիկոյի կառավարության տվյալներով` հասցված կոմերցիոն վնասի դիմաց փոխհատուցման կարիք ունեն քաղաքի կենտրոնական հրապարակի՝ Սոկալոյի շրջանում գտնվող ավելի քան 225 հաստատությունների սեփականատերերն ու աշխատակիցները:
Այս պահին մայրաքաղաքի իշխանությունները դիտարկում են ֆիլմի նկարահանումների ընթացքում եկամուտների զգալի կրճատման ենթարկված կոմերցիոն հաստատություններին փոխհատուցում տրամադրելու հարցը: