211652_close_icon
views-count1123 դիտում article-date 12:31 02-04-2015

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են

Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասնակիցներին դեռևս չի հաջողվել վերջնականապես համաձայնեցնել քաղաքական հռչակագիրը: Թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, հայտնի չէ: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նշել է, որ բանակցություններն ավարտելու ժամանակացույց չկա: Նրա խոսքով, Իրանը ապացուցել է փոխադարձ հարգանքի պայմաններում բանակցելու պատրաստակամությունը: Նա նաև նշել է, թե ժամանակն է, որ արևմուտքի գործընկերները օգտվեն պատեհ պահից, քանի որ նման 2-րդ հնարավորություն չի լինի: Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագիրն արդեն 12 տարի խաթարում է իսլամական հանրապետության հարաբերությունները Արևմուտքի հետ: Արևմտյան երկրները պնդում են, թե Թեհրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել: Իրանի իշխանությունները, սակայն, ընդգծում են, որ ատոմը օգտագործելու են խաղաղ նպատակներով:

Նմանատիպ նյութեր