211652_close_icon
views-count11383 դիտում article-date 18:01 01-04-2015

Հայաստանի օրհներգի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը զրկվել է մեդալից

Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, որտեղ չեմպիոնի տիտղոսն էր նվաճել Աշոտ Դանիելյանը, պարգևատրման հանդիսավոր արարողությանը, երբ հնչել էր Հայաստանի պետական օրնհերգը, 3-րդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Բախտիար Աբասովն անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել՝ պպզելով պատվո պատվանդանին: Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովը հայտնել է, որ նման քայլի համար սամբիստին 2-ից 3 տարով կորակազրկեն և կզրկեն մեդալից: Սամբոյի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը նշել է, որ այդ հարցով շուտով վերջնական որոշում կկայացվի: Նշենք նաև, որ ադրբեջանցի սամբիստը ավելի ուշ ներողություն էր խնդրել Աշոտ Դանիելյանից, ասելով, որ եթե նա կանգնած լսեր Հայաստանի օրհներգը, ապա իր երկրում նա խնդիրներ կունենար:

Նմանատիպ նյութեր