Հայ մարզիկը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին և հաղթանակից հետո ցուցադրել Արցախի դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Խիմկի քաղաքում ընթացող Fight Nights խառը մենամարտերի մրցաշարում տեղի է ունեցել Ռուսաստանը ներկայացնող Վարդան Ասատրյանի մենամարտը ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ:
Մենամարտի հենց առաջին ռաունդում հայ մարզիկը պարզապես ջարդել է մրցակցին, որից հետո մրցավարը ստիպված է եղել դադարեցնել մենամարտը և նոկաուտով հաղթանակ շնորհել Վ. Ասատրյանին:
Արդեն հաղթանակից հետո Վարդան Ասատրյանը ցուցադրել է Հայաստանի ու Արցախի դրոշները: