211652_close_icon
views-count820 դիտում article-date 18:28 30-03-2015

Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վիետնամի նախագահի հետ

Մարտի 28-ին Հանոյում մեկնարկած Միջխորհրդարանական միության 132-րդ վեհաժողովի շրջանակներում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը առանձնազրույց ունեցավ Վիետնամի նախագահ Չունգ Տան Շանգի հետ։ Կողմերը անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի։ Դեսպան Վարդանյանը Չունգ Տան Շանգին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները և վերահաստատեց Հայաստան այցելելու հրավերը։ Անդրադառնալով վեհաժողովի աշխատանքներին՝ դեսպան Վարդանյանը նշեց, որ վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության օրինակելի հարթակ է և հույս հայտնեց, որ 160 երկրներից (այդ թվում` Հայաստանից) Հանոյ ժամանած թվով 1300 պատվիրակներն արդյունավետ նստաշրջան կանցկացնեն։ Իր հերթին Չունգ Տան Շանգը նշեց, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովի նման բազմակողմ ֆորումները, գլոբալ խնդիրներ քննարկելուց բացի, կարող են նաև օգտակար լինել` երկկողմ հակասությունները հարթելու և շփման եզրեր գտնելու համար։ Դեսպան Վարդանյանը Վիետնամի նախագահին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և ողջ աշխարհում նախատեսվելիք միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը: Դեսպանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցային գործընթացին, ինչն ուղեկցվում է շփման գծում սադրիչ գործողությունների իրականացմամբ և հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներով: Վիետնամի նախագահ Չունգ Տան Շանգը դեսպան Վարդանյանին շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահի հրավերը վերահաստատելու համար` խնդրելով փոխանցել իր ջերմ ողջույնները Նախագահ Սարգսյանին, և վերահաստատեց Հայաստան այցելելու իր ցանկությունը։

Նմանատիպ նյութեր