ԱՀԹ երիտասարդները ծաղկազարդյան թերթոններ բաժանեցին երևանցիներին. լուսանկարներ
Արարատյան Հայրապետկան Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ թեմի երիտասարդները Ծաղկազարդյան թերթոններ բաժանեցին Երևանի փողոցներում:
Նպատակը անցորդներին Ծաղկազարդի տոնի և նրա հետ կապված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արարողությունների մասին իրազեկելն էր:
Բոլոր տաղավար տոներից առաջ ԱՀԹ երիտասարդները թերթոններ են բաժանում՝ ևս մեկ անգամ իրազեկելով տոների մասին: