211652_close_icon

ԱՀԹ երիտասարդները մասնակցել են «Ջավախահայության հիմնախնդիրները» համաժողովին. լուսանկարներ

views-count1103 դիտում article-date 19:25 17-03-2015
Օրերս ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդները ԱՀԹ երիտասարդաց կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ մասնակցեցին «Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները» համաժողովին: Թեմի երիտասարդական կառույցը մասնակցության հրավերը ստացել էր Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ /ՍՈՒԽ/ ՀԿ-ի կողմից: Վիրահայոց թեմի փոխառաջնորդ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը համաժողովը բացեց Տերունական աղոթքով: Խոսվեց ջավախահայության ոլորտային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների մասին, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր