211652_close_icon

«Հավատամք» կենտրոնի անդամները խաղալիքներ բաժանեցին արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին. ֆոտոշարք

views-count2043 դիտում article-date 10:29 13-02-2014
Քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը շարունակում է Տյառնընդառաջի տոնին նախընթաց «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող միջոցառումների շարքը: Փետրվար 12-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնն այցելեց «Պրոֆեսոր Յուլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ արյան համակարգի հիվանդություններ ունեցող երեխաներին: Հանդիսությունը մեկնարկեց Տերունական աղոթքով, այնուհետև ներկաներին ողջունեց քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Հանդիսության ժամանակ ինչպես խմբային, այնպես էլ անհատական կատարումներով հանդես եկավ «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախումբն՝ իրենց հոգևոր և ժողովրդական կատարումներով մեծ բավականություն պարգևելով ներկաներին: Հանդիսության ավարտին «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի, «Հավատամք» հոգևոր կենտրոնի և իր անունից շնորհակալություն հայտնեց Արյունաբանական կենտրոնի տնօրենին և բուժանձնակազմին՝ հյուրընկալության համար, ինչից հետո «Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամների և «Հավատամք» երգչախմբի երգչուհիների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԷԿԼՕՖ հիմնադրամի տնօրեն և «Հավատամք» հոգևոր կենտրոնի աջակից-բարերար Տիգրան Հովհաննիսյանի կողմից նվիրված խաղալիքներ բաժանվեցին կենտրոնում բուժվող երեխաներին: Լուսանկարները` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր