ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ի երիտասարդները Սուրբ սարգսի տոնին ընդառաջ գեղեցիկ բարեմաղթանքներով աղի բլիթներ բաժանեցին մարզի տարբեր բնակավայրերում, իսկ օրն ամփոփեցին գեղեցիկ համերգային ծրագրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ի երիտասարդները Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հովանավորությամբ, կազմակերպեցին միջոցառումների շարք:
Այսօր՝ փետրվարի 10-ին ՀՀԿ Արմավիրի ԵԿ երիտասարդները նախ մասնակցեցին ք. Արմավիրի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում կատարված երիտասարդների օրհնության կարգին, այնուհետև բաժանվեցին խմբերի ` Արմավիր, Էջմիածին,Մեծամոր քաղաքներում և հարակից մի քանի գյուղական համայնքներում բաժանեցին գեղեցիկ բարեմաղթանքներով աղի բլիթները:
Այնուհետև երեկոյան ժամը 17:00-ին տեղի ունեցավ, դրական լիցքեր հաղորդող և օրվա խորհուրդը ներկայացնող , սիրո տոնին նվիրված համերգ` մարզի շնորհալի երիտասարդների մասնակցությամբ:
Համերգից հետո երիտասարդները օրը եզրափակեցին փոքրիկ երեկույթով: