Մեկնարկել է «Երկրի ժամ»-ը. ակցիային միանում է աշխարհի 170 պետության 7000-ից ավելի քաղաք
Մեկնարկել է «Երկրի ժամ»-ը բնապահպանական ակցիան, որի նախաձեռնությունը պատկանում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին:
Ակցիային այս տարի մասնակցում է աշխարհի 170 պետության 7000-ից ավելի քաղաք: Այն մեկնարկում է տեղի ժամանակով ժամը 21:30-ից մինչև 22:30-ը: Մեկ ժամով կանջատվեն լույսերը և էլեկտրական սարքավորումները՝ ի նշան բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի:
Հանգցվելու են նաև համաշխարհային նշանակության հուշարձանների և շենքերի լույսերը: