Ուսանողները դադարեցրեցին հացադուլը. նրանք միանում են բողոքի ակցիային
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող և հացադուլ հայտարարած ուսանողները դադարեցրին հացադուլը:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը ԱԺ շենքի մոտ կոչ է արել հացադուլ հայտարարած իրենց 4 անդամներին դադարեցնել այն և միանալ իրենց։
Հացադուլավորներն անմիջապես արձագանքել են Կոստանյանի այս կոչին, հայտարարել հացադուլը դադարեցնելու և ցուցարարներին միանալու մասին։
«Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան», - [url=https://web.facebook.com/davidpetrosyan.david]Facebook-ի իր էջում [/url]ավելի ուշ գրել է հացադուլ հայտարարած 4 ուսանողներից Դավիթ Պետրոսյանը։
[url=https://news.am/arm/news/421080.html]Հիշեցնենք[/url], որ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ ընդամենը 6 պատգամավոր: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը: