Մարզերից քաղաքացիներ են միանում Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների ծնողների ակցիային
Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մարզերից քաղաքացիներ են միանում Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների ծնողների ակցիային:
Քիչ անց նրանց կմիանան նաև Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցները:
Նշենք, որ ակցիան հսկում են հարյուրավոր ոստիկաններ, փակ են Հանրապետության հրապարակին հարակից փողոցները:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: