«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներին սկսել են հետապնդել
Որոշ կասկածելի անձինք սկսել են հետապնդել «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներին եւ խաղաղ հավաքի մասնակիցներին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրանց հայտարարությունը ներկայացնում է ստորեւ.
«Հրավիրում ենք բոլոր իրավասու կառույցների ուշադրությունն այս փաստի վրա, հորդորում ենք չփորձել սպառնալ մեզ եւ գործել բացառապես օրենքի շրջանակներում»:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները,: հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը: