1058 դիտում
22:41 21-03-2015
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել հեռակոնֆերանս Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ. լուսանկարներ
Մարտի 20–ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ:
Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Դիմելով երիտասարդներին՝ նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ, սիրելի երիտասարդներ: Կարևոր եմ համարում երիտասարդության ակտիվությունը, որովհետև դրսում ազգի գոյատևման, զարգացման հիմքը, հենարանը երիտասարդությունն է, որին պետք է փոխանցենք մեր լեզուն, մեր ավանդույթները»:
Ախալցխայից ողջույնի խոսքով հանդես եկավ և տեսակոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց Կրթամշակութային կենտրոնի տնօրեն Նանուլի Քեհյանը: Նա նշեց, որ 300-ից ավելի երեխա է հաճախում կենտրոն, որտեղ դասավանդվում է հայերեն, հայոց պատմություն, ինֆորմատիկա, ազգային երգ ու պար : Աշխատում են բարձր պահել ազգային ոգին, հայեցի դաստիարակություն տալ մատաղ սերնդին: Հեռակոնֆերանսին Ախալցխայից մասնակցում էին «Ախալցխայի վերածնունդ» կայքէջի տնօրեն Էդուարդ Այվազյանը, կենտրոնի ուսուցիչներ և այլք:
Խոսվեց կազմակերպության առաջիկա ծրագրերի մասին: Հեռակոնֆերանսի մասնակիցները ներկայացրին Ախալցխայի հայկական համայնքի երիտասարդական թևի խնդիրներն ու անելիքները: Նախանշվեցին հետագա համագործակցության ուղիները:
ՀՀ սփյուռքի նախախարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը ներկայացրեց գերատեսչության 2015թ. ծրագրերը՝ խրախուսելով դրանցում Ախալցխայի հայ համայնքի առավել մեծ թվով ներկայացուցիչների մասնակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, առավել սերտացնել կապը և համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնը ստեղծվել է 2006թ. սեպտեմբերի 25-ին և գործում է Ախալցխա քաղաքում:
Կենտրոնի ստեղծման նպատակն է հայապահպանությունը, հայկական մշակույթի պահպանումն ու զարգացումը, հայոց պատմության և ավանդույթների ուսումնասիրումը, հայրենաճանաչությունը:
Կենտրոնն ունի 300 աշակերտ: Նրանք սովորում են հայոց լեզու և հայոց պատմություն, անգլերեն, վրացերեն, նկարչություն, շախմատ, մաթեմատիկա, ձեռք են բերում համակարգչային գիտելիքներ, գործում է ազգային երգ և պարի խմբակ /չկա տարիքային սահմանափակում/:
ՀՀ սփյուռքի նախարարությունն աջակցել է մշակութային կենտրոնին և տրամադրել համակարգիչներ, ազգային տարազներ, գրքեր, խմբակների համար՝ շախմատ, ասեղնագործության, նկարչական և այլ պարագաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում
682 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
769 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին