2802 դիտում
21:49 08-06-2016
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՌԴ Պյատիգորսկ քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հեռակոնֆերանս
Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:
Հեռակոնֆերանսին Պյատիգորսկ քաղաքից կապ հաստատեցին Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ ավագ քահանա Հունանյանը, հայկական ազգամշակութային ինքնավարություն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Սերգեյ Բողդասարովը, Պյատիգորսկի քաղաքային դումայի պատգամավոր Վալերի Առուստամովը, Պյատիգորսկի Պետական Լեզվաբանական Համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի համակարգող Նարինե Ավանեսյանը, մշակութային կենտրոնի ադամներ, համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և նշեց, որ Պյատիգորսկի համայնքը մեզ համար այն խոշոր և հայաշունչ համայնքներից է, որը միշտ աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ. §Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի հայ համայնքները արագորեն արձագանքեցին, սատար կանգնեցին և լայնածավալ նյութական օգնություն տրամադրեցին Արցախին¦,- ասաց նախարարը:
Նմանատիպ նյութեր
2206 դիտում
21:54 04-07-2016
Տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական համայնքի հետ
3050 դիտում
19:25 04-06-2016
Տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը