211652_close_icon

Իշխանությունների կողմից մրցակից ուժերի և նրանց համախոհների հետապնդումը «դասական» ավտորիտար դրսևորում է. Խաժակյան

views-count982 դիտում article-date 23:18 21-11-2025
Իշխանությունների կողմից մրցակից ուժերի և նրանց համախոհների հետապնդումը «դասական» ավտորիտար դրսևորում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Մի դեպքում ճնշում են գործադրում, մեկ այլ դեպքում մեղադրյալ դարձնում կամ կալանավորում։
Սակայն Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նման անհիմն և տևական կալանքը որևէ ողջամիտ հիմնավորում ունենալ չի կարող։ Խարդախ, թմրամոլ հանցագործներին տնային կալանք եք տալիս, բայց ամիսներ շարունակ բանտում եք պահում մի անձի, ով ըստ ձեզ ծխարձակող սարք է փորձարկել, որը հավանաբար մի քիչ ավելի ուժգին էր, քան այն ինչ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը կիրառեցին ԱԺ ամբիոնից։

Չափազանց ակնհայտ է, որ Լիդյա Մանթաշյանը տևական ժամանակ է, ինչ կալանավորված է ոչ թե իր ենթադրյալ արարքի ծանր լինելու բերումով, այլ իշխանությունների նկատմամբ իր դիրքորոշման, ինչը այլ կերպ, քան քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդում անվանել հնարավոր չէ»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր