1337 դիտում
14:40 20-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է ոռոգման համակարգի բարելավման խնդիրները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ջրային ռեսուրսների ավագ մասնագետ, Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ղեկավար Ուինսթոն Յունը, ՀԲ ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը, սոցիալական հարցերով ավագ մասնագետ Սառա Մայքլը և այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը և Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը:
«Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն այսօր մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրներից է, ուստի հարկավոր է ավելի ակտիվ միջոցառումներ իրականացնել այս ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքով առաջացող սակավաջրության խնդիրները», - ողջունելով հյուրերին` նշել է նախարարը:
Հյուրերը նախարարին տեղեկացրել են, որ բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ոռոգման համակարգերի բարելավման քառամյա ծրագրի շրջանակում այցելել են հանրապետության մարզեր, կազմակերպել քննարկումներ ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հանդիպել համայնքների բնակիչների հետ:
2014 թվականի սկզբին մեկնարկած այդ ծրագրով մասնավորապես նախատեսվում է հանրապետության մի շարք տարածաշրջաններում կառուցել ինքնահոս համակարգեր, վերակառուցել ջրանցքներ, ինչպես նաև ներդնել ջրաչափման և կառավարման ժամանակակից համակարգեր:
Հանդիպման ընթացքում նախարարն առաջարկել է Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակել երկարաժամկետ հայեցակարգ, որը կներառի ոլորտի զարգացմանն ուղղված համալիր, այդ թվում` ջրամբարների կառուցման, դրանց հզորությունների մեծացման, նոր ջրատարների անցկացման և այլ միջոցառումներ, անխտիր ներառելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը նաև շահառուների մոտ:
Հյուրերը նախարարին են հանձնել նաև «Հայաստանի գյուղատնտեսական համակարգերի խոցելիության նվազեցումը կլիմայական փոփոխությունների նկատմամբ» և «Հայաստանի Հանրապետության դեպի ջրային ռեսուրսների համալիր կառավարում» լայնածավալ ուսումնասիրությունները:
Նմանատիպ նյութեր
3947 դիտում
12:19 22-07-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է CARMAC 2 ծրագրի ընթացքը
Այս բաժնից
766 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
655 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է