211652_close_icon
views-count3517 դիտում article-date 14:25 14-07-2017

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը Moody’s-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավման խնդիրները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Moody’s միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակությանը՝ Սինգապուրում ընկերության ներդրողների ծառայության սուվերեն ռիսկերի խմբի վերլուծաբան Մեթյու Սրքոստայի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ընդերքի, էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում իրականացվող աշխատանքները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մեր երկրի սուվերեն վարկանիշի ձևավորման վրա։ Խոսելով հանքարդյունաբերության ոլորտի մասին՝ նշվել է, որ Հայաստանը դիմել է անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը. -Վստահ եմ, որ դա էական դրական ազդեցություն կունենա Հայաստանի սուվերեն վարկանշի վրա,-ընգծել է նախարարը։ Դրան զուգահեռ իրականացվում է ընդերքի մասին առկա ողջ տեղեկատվության թվայնացում և ինտերնետ հասանելիության ապահովում։ Այս ուղղությամբ աշխատանքները կավարտվեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, ինչից հետո ողջ տեղեկատվությունը հասանելի կլինի բոլորի համար։ Փոփոխություններ են նախապատրաստվում նաև ընդերքի մասին օրենսդրության մեջ, որով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացնել միայն բաց և թափանցիկ աճուրդների միջոցով։ Ներկայացնելով էներգետիկ ոլորտի ծրագրերը՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Նշվել է, որ Հայաստանը ազատականացման ճանապարհով է գնում նաև ջրային տնտեսության ոլորտում։ Պատասխանելով էներգետիկ կայանների, մասնավորապես ՀԱԷԿ-ի սեյսմակայունության վերաբերյալ պատվիրականության անդամների հարցին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այդ առումով առաջիներից է աշխարհում։ Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վարկանիշավորման հնարավորության վերաբերյալ հարցեր։ [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր