211652_close_icon
views-count1906 դիտում article-date 19:52 19-03-2015

Գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյակին

«Մեր մեծերը» հոբելյանական միջոցառումների շարքից Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում ուսուցչուհի Հ. Ստեփանյանի նախաձեռնությամբ և դպրոցի 4, 5 և 8-րդ դասարանների աշակերտների ուժերով կազմակերպվել է գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված մեծ քնարերգու Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյակին: Միջոցառմանը մասնակցել են ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Աշակերտները ներկայացրել են վսեմի, բարու, գեղեցիկի, հայրենասիրության և մարդկության ջահակիր բանաստեղծի ստեղծագործությունները, նշելով, որ ուրիշի էության մեջ ներթափանցելը, նրա հոգին ու հոգեբանությունը հարազատորեն արտահայտելը Իսահակյանի պոեզիայի հիմնական հատկանիշն է: Բանաստեղծի հույզերն ու ապրումները աշակերտները արտահայտել ու մեկնաբանել են իրենց իսկ խոսքի միջոցով, ստեղծելով հոգու շփում ու մտերմություն Վարպետի հետ: Ասմունքին հաջորդել են այն երգերը, որոն ստեղծվել են հեղինակի խոսքերի հիման վրա: Գրական-երաժշտական միջոցառումն ավարտվել է բանաստեղծի իմաստուն խոսքերով. «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով»:

Նմանատիպ նյութեր