1572 դիտում
22:20 08-04-2022
Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում մեկնարկեց Վահագն Դավթյանի ծննդյան 100֊ամյակին նվիրված առաջին միջոցառումը
Սերգո Երիցյանը գրում է.
Արձագանքելով հանրության կողմից առաջարկներին`այսօր Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում մեկնարկեց Վահագն Դավթյանի ծննդյան 100 ֊ամյակին նվիրված առաջին միջոցառումը։
Ցերեկույթը սկսվեց Մաշտոց կենտրոնի կողմից Վահագն Դավթյանի պոեզիայի ներկայացումով։Իսկ ցերեկույթը շարունակեց Վահագն Դավթյանի պոեզիայի անզուգական կատարող Սիլվա Յուզբաշյանը։ Նա Վահագն Դավթյանի պոեզիայի այնպիսի համադրություն֊փունջ ներկայացրեց,որ ներկաների համար հասկանալի դարձան մեծ բանաստեղծի արմատները,նրա խոհերն ու մտորումները, մեր ազգային լինելության ու երազանքների նրա բանաստեղծական պատկերացումները։ Այնուհետև հաջորդեցին ելույթները։
Բանաստեղծ Վահագն Դավթյանի պոեզիան ըստ արժանվույն գնահատեցին գրողներ Գրիգոր Ջանիկյանը և Լևոն Բլբլուլյանը։Նրանք մեծ բանաստեղծին ճանաչել են և որպես ընթերցողի ,և' որպես ավագ գործընկերոջ ու միշտ արժանացել են նրա գնահատանքին։Լևոն Բլբուլյանը ընթերցեց իր ձոնը Վահագն Դավթյանին։ Իսկ բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր,"Լոռվա ձոր"հարենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը շնորհակալություն հայտնեց Ավետիք Իսահակյանի գրադարանին և տնօրեն Հասմիկ Կարապետյանին կազմակերպած Դավթյանական հոբելյանական հագեցած ու բովանդակալից անդրանիկ ցերեկույթի համար,որի ընթացքում գրադարանի աշխատակից,ասմունքող Գայանե Սամվելյանը կարողացավ ներկաներին մատուցել Վահագն Դավթյանի բանաստեղծական ողջ ներկապնակը`իր տարբեր գույներով ու երանգներով։
Սերգո Երիցյանը հույս հայտնեց նաև ,որ տարբեր ատյաններից արձագանքներ կլինեն և արժանապատիվ կերպով մեր երկրում կնշենք Վահագն Դավթյան մեծ բանաստեղծի և քաղաքացու 100֊ամյա հոբելյանը։"Մենք սիրով արձագանքեցինք հանրային կարծիքին ու սպասումներին,֊ասաց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը,֊առաջիկայում ևս պատրաստ կլինենք նոր միջոցառումներ կազմակերպելո։Հուսով եմ,որ նոր հրատարակություններ կլինեն ու դրանց շնորհահանդեսները կկազմակերպենք։
Օրինակ,վերջերս գիրք է լույս տեսել`նվիրված նրա պոեմներին։Վահագն Դավթյանը բազմաթիվ պոեմների հեղինակ է, և այդ մասին քիչ գիտի ընթերցողը"։ Ասմունքող Սիլվա Յուզբաշյանն էլ ավելացրեց,որ Վահագն Դավթյանի պատմական արձակը ևս անտիպ է,կան նաև անտիպ այլ բանաստեղծություններ։
Երևի,այնպիսի ժամանակ է գալու,որպեսզի ամբողջացվի Վահագն Դավթյանի ողջ գրական ժառանգությունը։Միջոցառմանը իրենց ներկայությունը ունեցան նաև Վահագն Դավթյանի Անահիտ և Հասմիկ դուսրերը,Աննա թոռնուհին,Սոֆիկ և Հասմիկ ծոռնուհիները։
Նրանք շնորհակալ էին այս ոգեղեն ցերեկույթից,քանի որ մեկուկես ժամ շարունակ իսկապես բոլորս Վահագն Դավթյանի պոեզիայի զարմանահրաշ ու իր նմանը չունեցող աշխարհում էինք։
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ֊100 խորագրով առաջին միջոցառումը կայացավ։
Սպասենք հաջորդներին` մեր տարբեր ուսումնական հաստատություններում, գրադարաններում, մշակույթի օջախներում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4081 դիտում
15:20 10-03-2014
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժին
1462 դիտում
18:36 30-05-2014
ԵՊՀ ներկայացուցիչները հյուրընկալվել էին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում
Այս բաժնից
688 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
991 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
613 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան