211652_close_icon

Թունիսի խորհրդարանի և թանգարանի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 22-ի

views-count893 դիտում article-date 11:29 19-03-2015
Թունիսի մայրաքաղաքում զինվորական համազգեստով անհայտ 2 անձ ներխուժել է նախ խորհրդարան, այնուհետև` հարևանությամբ գտնվող ՙԲորդո՚ թանգարան: Այստեղ նրանք սպանել են 22 մարդու, այդ թվում` եվրոպացի տուրիստների Գերմանիայից, Լեհաստանից, Իտալիայից և Իսպանիայից: Տուժել է մոտ 25 մարդ: Չարագործները պատանդ են վերցրել մի քանի զբոսաշրջիկների, այդ թվում` երեխաների: Ավելի ուշ, թունիսցի իրավապահներին հաջողվել է սպանել 2 զինյալներին և ազատել պատանդներին: Թե ովքեր էին հարձակում իրականացնողները և ինչ դրդապատճառներ ունեին, առայժմ հայտնի չէ:

Նմանատիպ նյութեր