Նեպալում սողանքի հետևանքով զոհվել է 8 մարդ
Նեպալի հյուսիս֊արևելքում հորդառատ անձրևներից առաջացած սողանքների հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 40 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Նշվում է, որ միջադեպը գրանցվել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 60 կմ դեպի հյուսիս֊արևելք։
Տեղատարափ անձրևների հետևանքով բարձրացել է Սանկոշի գետի ջրի մակարդակը, որն էլ սողանքի պատճառ է դարձել, ինչի հետևանքով ավերվել է ավելի քան 100 տուն։