1314 դիտում
16:31 16-03-2015
Հրանուշ Հակոբյանն այցելել է Այնճար. լուսանկարներ
Կիրակի, մարտ 15-ի Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Այնճար: Նախարարին ուղեկցում էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն՝ Նունե Ավետիսյանը և ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամներ Շահան Գանտահարյանը և Արթուր Գունտաքճյանը:
Նախարարին և նրան ընկերակցող պատվիրակությանը Այնճարի «Ս. Զէյթլեան» կետրոնում դիմավորեցին նախկին նախարար Փանոս Մանճյանը, քաղաքապետ Կարո Փամպուքյանը, Հ.Յ.Դ. «Կ. Լեռ» կոմիտեի, Մուսա Լեռան Հերոսամարտի 1ՕՕ-ամյակի կենտրոնական մարմնի, Հ.Յ.Դ. «Կ. Լեռ» Կոմիտեի դաստիարակչական-քարոզչական հանձնախմբի և համայնքների ներկայացուցիչները:
«Ս. Զէյթլեան» կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հ.Յ.Դ. «Կ. Լեռ» Կոմիտեի դաստիարակչական-քարոզչական հանձնախմբի ատենապետ՝ դոկտ. Կարո Փիլավճյանը զեկուցեց ցեղասպանության 1ՕՕ-րդ տարելիցի, իսկ Մուսա Լեռան Հերոսամարտի 1ՕՕ-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը` Մուսա Լեռան Հերոսամարտի 1ՕՕ-ամյակի առթիվ նախատեսված ձեռնարկների մասին: Հավաթյանը տեղեկացրեց, որ առաջիկա օգոստոս և սեպտեմբեր ամիսներին՝ Այնճարում ծրագրուած են 16 ձեռնարկներ Մուսա Լեռան Հերոսամարտի 1ՕՕ-ամեակի տոնակատարությունների շրջանակում, իսկ Բեյրութում` երկու ձեռնարկ: Նա նշեց, որ Այնճարում տեղ ունենալիք ձեռնարկների ավարտից հետո մուսալեռցիները պետք է ուղևորվեն Հայրենիք, որտեղ տեղի պիտի ունենա 1ՕՕ-ամյակի եզրափակիչ հանդիսությունները:
Նախարարը զեկուցումները լսելուց հետո արեց մի շարք առաջարկություններ և պատրաստակամություն հայտնեց օժանդակելու ձեռնարկների իրագործմանը:
Ապա Հ.Յ.Դ. «Կ. Լեռ» կոմիտեի անունից «Ս. Զէյթլյան» կենտրոնի գործավարուհի՝ Ռիթա Քիյուսպեքյանը նախարարին հանձնեց Այնճարի ավանդական ձեռագործ, որից հետո տեղի ունեցավ ավանդական Մուսա Լեռան նախաճաշի հյուրասիրություն:
Այնուհետև, նախարարը և պատվիրակության մյուս անդամները՝ Հ.Մ.Ը.Մ. Այնճարի շեփորախմբի առաջնորդությամբ ուղղվեցին դեպի «Ս. Պողոս» եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեցին Տեր Վարուժան Արք. Հերկելյանը, եկեղեցու թաղական խորհուրդն ու Այնճարի 3 վարժարանների աշակերտները և ուսուցիչները, բազմաթիվ հայրենակիցներ:
Նախարար Հակոբյանը ներկա գտնվեց «Ս. Պողոս» եկեղեցում կայացած եղեռնի նահատակների հոգեհանգստյան արարողութանը, որից հետո պատվիրակությունն ուղղվեց դեպի Մուսա Լեռան Հերոսամարտի հուշարձան և ծաղկեպսակ տեղադրեց:
Նախարարը լուսանկարվեց Այնճարի աշակերտության հետ «Կը յիշեմ եւ կը Պահանջեմ» բնաբանի պաստառի տակ:
Ապա պատվիրակությունն ուղղվեց դեպի «Գ. Կիւլպէնկեան» սրահ ուր՝ Լիբանանի եւ Հայաստանի քայլերգների ունկնդրումից հետո Հ.Յ.Դ. «Կ. Լեռ» կոմիտեի անդամ՝ դոքթ. Խաժակ Այնթապլյանը կոմիտեի և բոլոր հայրենակիցների անունից բարի գալուստի խոսք ասաց նախարարին և իր ընկերակիցներին:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում ասաց, որ «Հայը ուր որ հաստատվի, ստեղծում է իր փոքրիկ Հայաստանը՝ այնտեղ ունենալով դպրոցներ, ակումբներ և միություններ՝ որի փաստերից մեկն էլ Այնճարն է: …Մենք իբր ցեղասպանության վերապրողների ժառանգորդներ ունենք անհատական, համայնքային և համազգային իրավունքներ, ինչպես նաև հատուցման և պահանջատիրական հարցեր»:
Նա ներկաներին կոչ արեց պատրաստել երիտասարդությանը որպեսզի նրանք շարունակեն իրենց պապերի պայքարը և լինեն օրինակելի երիտասարդներ՝ պահելով հայոց լեզուն և բարձրացնելով ազգի ու հայրենիքի պատիվը:
Անդրադառնալով Սիրիայում տիրող կացությանը նախարարը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը անում է ամեն կարելին սիրիահայերին Հայաստանում պահելու և պահպանելու համար՝ լուծելով նրանց կրթական, առողջապահական և բնակարանային բոլոր խնդրիրները:
Խոսքը ուղղելով մուսալեռցի-այնճարցիներին՝ նախարարն ասաց՝ «Սիրելի այնճարցի-մուսալեռցիներ՝ ես ձեզանով շատ հպարտ եմ և բոլոր իմ ճառերի և բոլոր հանդիպումների ընթացքում ես միշտ բերում եմ Այնճարի օրինակը»:
Ձեռնարկի ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Այնճարի քաղաքապետին հանձնեց հատուկ հուշանվեր:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն՝ «Ս. Պողոս» եկեղեցու տիկնանց միության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
15628 դիտում
10:10 23-09-2018
«Հայերն ապրում են». Այնճար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2052 դիտում
17:40 02-04-2016
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է ԱՄՆ Արևելյան Հայոց թեմ
6875 դիտում
22:46 20-03-2017
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Հայաստանի նկարիչների միություն
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան