Պորոշենկոն կոչ է արել բոյկոտել 2018-ի ֆուտբոլի առաջնության խաղերը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել բոյկոտել Ֆուտբոլի առաջնության խաղերը, որոնք անցկացվելու են 2018 թվականին՝ Ռուսաստանում: Այդ մասին նա հայտարարել է Bild պարբերականին տված հարցազրույցում:
«Քանի դեռ ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքում են գտնվում, կարծում եմ, որ այդ երկրում համաշխարհային առաջնություն անցկացնելը անիմաստ կլինի»,-ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա նաև խոստովանել է, որ ֆուտբոլը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, սակայն հիշեցրել, որ հակամարտության պատճառով Դոնեցկի «Շախտյոր»-ն այժմ խաղում է Լվովում: