211652_close_icon
views-count1432 դիտում article-date 21:24 19-03-2024

ՄՕԿ-ը կոչ է անում բոյկոտել Ռուսաստանում կայանալիք Բարեկամության խաղերը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարություն է տարածել Ռուսաստանում կայանալիք Բարեկամության խաղերի վերաբերյալ։ Կազմակերպությունը մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը սպորտը քաղաքականացնելու, Օլիմպիական կանոնադրությունը խախտելու և մարզիկներին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

Բացի այդ, ՄՕԿ-ը կոչ է արել բոյկոտել Բարեկամության խաղերը՝ ակնարկելով, որ մարզիկները չպետք է մասնակցեն դրանց։ Դրա հնարավոր հետևանքների մասին, սակայն, չի նշվում։

ՄՕԿ-ը Բարեկամության խաղերն անվանել է քաղաքական դրդապատճառներով սպորտային միջոցառումներ, որոնք կազմակերպվել են՝ հակասելով Օլիմպիական կանոնադրության սկզբունքներին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերին: Կազմակերպության կանոնադրությունը սահմանում է Օլիմպիական շարժման մեջ ներգրավված մարզական կառույցների պարտավորությունը պահպանել քաղաքական չեզոքություն, իսկ ՄՕԿ-ն իր հերթին դեմ է սպորտի և մարզիկների նկատմամբ ցուցաբերվող քաղաքական չարաշահումներին։

Կազմակերպության տվյալներով՝ ռուսական կողմը օգտագործել է դիվանագետներին և տարբեր հեղինակություններին՝ Բարեկամության խաղերը խթանելու և մասնակիցներին ներգրավելու համար։

Նմանատիպ նյութեր