211652_close_icon
views-count13925 դիտում article-date 14:45 11-03-2015

26-ամյա վարորդը Կոտայքի մարզում BMW-ով բախվել է «ծտի ծերտով կանգնեցված» բետոնե էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղենիք-Արզական ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և ավտոմեքենան հայտնվել է դաշտամիջյան հատվածում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վ. Վարյանն ու Ա. Աբաշյանը, ովքեր պարզել են, որ Այգեկ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ, 26-ամյա Կառլեն Բաղդասարյանը իր վարած BMW մակնիշի 34 CO 316 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել էլեկտրասյունը, իսկ ինքն էլ BMW-ով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով Կ. Բաղդասարյանը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ըստ տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ երբ ավտոմեքենայի առաջ շներ են հայտնվել, վարորդը հավանաբար խույս տալով շներին հարվածելուց՝ չի կարողացել կառավարել մեքենան և տեղի է ունեցել վթարը, իսկ եթե բետոնե էլեկտրասյունը պատկան մարմինները որակով կանգնեցրած լինեին, քանի որ հիմքի մեջ ոչ ցեմենտ կար, ոչ ավազ, այլ ասես որպես լոբու շիվ տնկած լինեին հողում, ապա հաստատ բետոնե էլեկտրասյունը չէր տապալվի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր